«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը պատմել է, թե ինչպես է անցել լոնդոնյան թիմում իր առաջին տարին։
«Թիմում առաջին վեց ամիսները դժվար էին ինձ համար: Անցյալ տարվա երկրորդ կիսամյակը շատ ավելի լավն էր։ Ինձ շատ է օգնել այն փաստը, որ ներկայիս մարզչական շտաբը խոսում է իսպաներեն։
Ես աշխատում եմ իմ լավագույն մակարդակին հասնելու համար: Հուսով եմ, որ կկարողանամ արդարացնել ակումբի սպասելիքները»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում Absolute Chelsea-ն։
Ֆերնանդեսը «Չելսի» է տեղափոխվել «Բենֆիկայից» անցյալ տարվա հունվարին՝ 121 միլիոն եվրոյի դիմաց, այս մրցաշրջանում կիսապաշտպանը «արիստոկրատների» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 80 մլն եվրո։