Ժոզե Մոուրինյոն «Բարսելոնան» գլխավորելու հավանական թեկնածուների թվում է

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն «Բարսելոնայի» գլխավոր մարզչի հավանական թեկնածուների թվում է, եթե Չավին հեռացվի աշխատանքից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Հիմնական տարբերակը Ռաֆայել Մարկեսն է, ով գլխավորում է «Բարսելոնա Ատլետիկը»։ Երկրորդ տարբերակը պորտուգալացի մասնագետն է։ Երրորդ տարբերակը «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան է։

Հիշեցնենք, որ «Ռոման» Ժոզե Մոուրինյոյին պաշտոնանկ անելու մասին հայտարարեց երեկ՝ հունվարի 16-ին։ Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է Դանիելե դե Ռոսին։ Մոուրինյոն հռոմեական ակումբը գլխավորել է 2021 թվականի ամռանը։ 2021/22 մրցաշրջանում Ռոման հաղթեց Կոնֆերենցիաների Լիգան։ 2022/23 մրցաշրջանում «գայլերը» դուրս եկան Եվրոպայի Լիգայի եզրափակիչ։