«Պարի ՆՆ»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Հուսեյնովը խոսել է կիսապաշտպան Էդգար Սևիկյանի «Ֆերենցվարոշ» տեղափոխության գործարքի մանրամասների մասին։
Հունվարի 17-ին թիմի մամուլի ծառայությունը հայտարարեց 22-ամյա ֆուտբոլիստի՝ հունգարական ակումբ տեղափոխության մասին։
«Մեր պաշտոնական կայքը հայտնել է Սեւիկյանի՝ «Ֆերենցվարոշ» տեղափոխության մասին։ Հաջողություն ենք մաղթում Էդգարին իր նոր ակումբում։ Բանակցությունների արդյունքում մենք պայմանավորվեցինք, որ ֆուտբոլիստի հետագա վերավաճառքի յոթ տոկոսը բաժին կհասնի մեր ակումբին։ Գործարքի գումարը կազմել է 1,2 միլիոն եվրո»,- ասել է Մելիք-Հուսեյնովը SE-ին:
Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո: