«Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստներ կորցրել են հավատը Չավիի նկատմամբ

«Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստներ սկսել են կորցնել հավատը իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի նկատմամբ, հաղորդում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստների թերահավատությունն առաջացել է դեռևս Իսպանիայի Սուպերգավաթի «Ռեալի» հետ խաղից առաջ (1:4): Նշվում է, որ ֆուտբոլիստները վրդովված են, որ Չավին պնդում է, որ իր ֆուտբոլիստները չեն հասկանում «Բարսելոնայի» խաղաոճը։

Ակումբի ղեկավարությունը տեղյակ է, որ մեծ թիմում կարող են լինել դժգոհներ, սակայն կարծում են, որ շատ ֆուտբոլիստներ դեռ պաշտպանում են մարզչի գաղափարները։

Հաղորդվում է նաև, որ ակումբը վստահ չէ, թե հաջորդ մրցաշրջանում Չավին կմնա թիմի ղեկին։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան վաղուց է դիտարկում Ռաֆայել Մարկեսի նշանակումը որպես ամենատրամաբանական տարբերակը, եթե Չավին հեռանա կամ եթե ակումբը որոշի հեռացնել նրան:

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում 19 խաղից 41 միավորով չորրորդն է։ Առաջատարը «Ժիրոնան» է (49 միավոր 20 հանդիպումից):