Բրազիլացի պաշտպան Ռենան Լոդին դարձել է սաուդյան «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ռենան Լոդիի նախորդ ակումբը եղել է ֆրանսիական «Մարսելը»։ Պաշտպանի պայմանագիրն «Ալ-Հիլալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ավարտը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Մարսելին» կվճարի 22 միլիոն եվրո՝ գումարած ևս 3 միլիոն եվրո բոնուսներ: Հաղորդվում է նաև, որ Լոդիի աշխատավարձը «Ալ-Հիլալում» եռապատկվելու է:
Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Ռենան Լոդին անցկացրել է 14 հանդիպում։ Նա նաև 2 խաղ է անցկացրել Չեմպիոնների Լիգայում և 6 հանդիպում Եվրոպայի Լիգայում։։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ բրազիլացու շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: