«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծիք է հայտնել Ժոզե Մոուրինյոյի «Ռոմայից» հեռացնելու մասին։
«Ես շատ եմ ցավում, որովհետև իտալական ֆուտբոլը կորցրեց մեծ մարզիչի։ Նա շատ բանի է հասել իր կարիերայում, և նրա հաջողությունները «Ռոմայում» արտասովոր են եղել:
Արտաքինից պարզ է թվում, բայց նա շատ լավն էր, քանի որ արդյունքի հասավ։ Ցավում եմ նրա հետ մեր հարաբերությունների համար, նրան հաջողություն եմ մաղթում կարիերայում։ Հաջողություն եմ մաղթում նաև Դանիելե Դե Ռոսիին, ով իր մարզչական ճանապարհի սկզբում է»,- Ալեգրին մեջբերում է Goal-ը։
Երեքշաբթի օրը՝ հունվարի 16-ին, հռոմեացիները պաշտոնապես հայտարարեցին պորտուգալացի մասնագետից բաժանվելու մասին։