«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեն ավելի վաղ հայտնվել էր «Մանչեսթեր Սիթիի» հավակնորդների շորթ ցուցակում՝ պաշտպանի դիրքն ուժեղացնելու համար։
Sport-ի տեղեկություններով՝ երկար մտորումներից հետո «Սիթիի» ղեկավարությունը որոշել է հրաժարվել իսպանացու թեկնածությունից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է հաջորդ ամառ վաճառել Բալդեին, որպեսզի գումար հավաքի պարտքերը մարելու և որոշ տրանսֆերներ ֆինանսավորելու համար:
20-ամյա ձախ պաշտպանը գնահատվել է 80 միլիոն եվրո։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բալդեն անցկացրել է 17 հանդիպում, որտեղ դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։