«Շնորհակալ եմ այս երկու տարիների համար». Մոուրինյոն հրաժեշտ է տվել «Ռոմայի» երկրպագուներին

Ժոզե Մոուրինյոն ջերմ խոսքեր է փոխանակել «Ռոմայի» երկրպագուների հետ։

Երեքշաբթի առավոտյան հայտնի դարձավ, որ Մոուրինյոն հեռացվել է հռոմեացիների գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ մի քանի ժամ անց այդ թափուր պաշտոնը զբաղեցրել է ակումբի լեգենդ Դանիելե Դե Ռոսին։

Ջալլորոսիի երկրպագուները հանդիպել են պորտուգալացուն, երբ նա մեքենայով լքել է թիմի բազան։ Մոուրինյոն կանգ է առել և զրուցել երկրպագուների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել նրան։

«Շնորհակալություն այս երկու տարիների համար», – ըստ Corriere dello Sport-ի, պատասխանել է հիասթափված Մոուրինյոն:

60-ամյա Մոուրինյոն գլխավորեց «Ռոման» 2021 թվականի մայիսին՝ հաղթելով Կոնֆերանսի լիգան 2022 թվականին և անցած տարի դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։