«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը զգացմունքային մեկնաբանություներ է արել Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին պահեստայինների նստարանին այն բանից հետո, երբ փոխարինվել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի 61-րդ րոպեին (4-1)։
«Եթե այս տղան խոսի ինձ հետ, ես երդվում եմ, որ ապտակեմ նրան։ Եթե այս ապուշը խոսի ինձ հետ, ես կջարդեմ նրան»,- Տորեսի խոսքերն է մեջբերում Movistar-ը։
Հիշեցնենք, որ Տորեսին փոխարինելու պահին «Ռեալը» հաղթում էր 3-1 հաշվով, իսկ Վինիսիուսը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։
Հանդիպման ընթացքում բրազիլացի ֆուտբոլիստը բազմիցս կոնֆլիկտներ է ունեցել կատալոնական ակումբի ֆուտբոլիստների հետ։ Այս հանդիպումից հետո Վինիսիուսն ասաց, որ տխուր է այն փաստի համար, որ այլ խաղացողներ ցանկանում էին բախվել իր հետ։