ՊՍԺ-ն թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին առաջարկել է նոր պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում ավելի քան 100 միլիոն եվրո, հայտնում է RMC Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ ոչ մի ակումբ չի կարող համապատասխանել փարիզցիների առաջարկին։ «Ռեալի» առաջարկը՝ համեմատած ՊՍԺ-ի հետ, չնչին է թվում՝ չնայած ակնհայտորեն մեծ գումարներին։
Ավելի վաղ լրագրող Աբդելա Բուլման հայտնել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և ամռանը կլքի ակումբը։
Այս մրցաշրջանում Մբապպեն անցկացրել է 24 հանդիպում, դարձել 25 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։