Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է 2023 թվականի լավագույն մարզիչ մրցանակի հաղթողին։ Դա «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի մարզիչ Պեպ Գվարդիոլան էր։ Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում 52-ամյա մասնագետը «քաղաքայիններին» հաղթանակ տարավ միանգամից երեք մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում, Անգլիայի Պրեմիեր լիգայում և Անգլիայի գավաթում։
Մրցանակը նվաճելու համար Գվարդիոլայի մրցակիցներն էին իտալացի մարզիչներ Սիմոնե Ինձագին և Լուչիանո Սպալետին։ Անցած մրցաշրջանում Ինձագին «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի գավաթը և միլանցիներին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Սպալետին, իր հերթին, օգնեց Նապոլիին նվաճել 33 տարվա մեջ առաջին Սկուդետտոն: Դրանից հետո 64-ամյա մասնագետը գլխավորեց Իտալիայի հավաքականը, որի հետ դուրս եկավ Եվրո 2024-ի եզրափակիչ։
Անցյալ տարի Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին դարձավ լավագույն մարզիչ՝ իր թիմին հաղթանակ տանելով ԱԱ-2022-ում։