Լիոնել Մեսսին պարտվել է ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում և հրաժարվել է մասնակցել արարողությանը

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չի արժանանա ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլային մրցանակաբաշխության 2023 թվականի լավագույն խաղացողի մրցանակին, հայտնում է D Sports-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ մրցանակի դափնեկիրը կլինի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Աղբյուրի համաձայն՝ Մեսսին չի մասնակցի արարողությանը, չնայած վերջին հավակնորդների թվում է։

Անցած ամառվանից 36-ամյա արգենտինացին MLS-ում հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», նախորդ մրցաշրջանում Մեսսին թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։