«Մոնակոյի» նախկին գլխավոր տնօրեն. «Նա միշտ մտադրություն ուներ «Ռեալ» տեղափոխվելու»

«Մոնակոյի» նախկին գլխավոր տնօրեն Վադիմ Վասիլևը կիսվել է ՊՍԺ-ում հարձակվող Կիլիան Մբապպեի ապագայի վերաբերյալ իր կարծիքով։

«Ես կզարմանայի, եթե Կիլիանը դեռ որոշում չկայացնի։ Նա միշտ մտադրություն ուներ «Ռեալ» տեղափոխվելու։ Նա գիտի, թե ինչ է ուզում։ Խաղադրույքները չափազանց մեծ են, ոչ ոք չի բացահայտի իր իրական մտադրությունները»,- Վասիլևի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Այս մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 25 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։