Թոմաս Մյուլերը նշել է այս պահին աշխարհի լավագույն հարձակվողի անունը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը թիմակից Հարի Քեյնին անվանել է այս պահին աշխարհի լավագույն ռմբարկուն։

«Որո՞նք են նրա մրցակիցները: Հոլանդը, իհարկե, նույնպես հիանալի է, բայց նրանք տարբեր խաղացողներ են: Իմ կարծիքով, Քեյնն այս պահին լավագույնն է։ Նա հասկանում է խաղը։ Գիտի, թե որտեղ են թույլ կողմերը, կարող է փոխանցում կատարել, որին հաջորդում է գաղափարը: Չգիտեմ, արդյոք ինչ-որ մեկն ավելի լավ դեբյուտային մրցաշրջան է ունեցել, քան Քեյնը։

Եվ սրանով ես նկատի ունեմ ոչ միայն վիճակագրությունը, այլև խաղացողի ազդեցությունը թիմի վրա։ Քեյնը ֆուտբոլիստ է, ով միշտ այնտեղ է։ Միշտ բարձր մակարդակի վրա: Նա գոլեր է խփում գրեթե յուրաքանչյուր խաղում, բայց եթե նույնիսկ գոլ չի խփում, նա դեռ անում է իր գործը»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։