«Բարսելոնայի» ավագ Սերժի Ռոբերտոն խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության մասին (1:4)։
«Սա եզրափակիչ էր հավերժական մրցակցի դեմ, մենք ցանկանում էինք հաղթել: 10 րոպեում երկու գոլը մեզ մեծ վնաս հասցրեց։ 1:2 հաշվով մենք մնացինք խաղի մեջ, բայց երկրորդ խաղակեսում 11 մետրանոցից ու գոլից հետո շանս չեղավ։
Հուսով եմ, որ սա չի ազդի մեզ վրա: Մենք զայրացած ենք, բայց հինգշաբթի օրը ևս մեկ մրցաշար է: Մենք պետք է դասեր քաղենք մեր սխալներից ու այս պարտություններից, բայց մնացել են այլ մրցաշարեր։
Ես վստահում եմ այս թիմին, և մենք պետք է շարունակենք»,- Ռոբերտոյի խոսքերն է մեջբերում Movistar-ը: