Կրիշտիանու Ռոնալդուն ներկա է գտնվել «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպմանը

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա է գտնվել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ՝ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։

Հիշեցնենք, որ իսպանական գրանդի հանդիպումը կայացել է Ռիադի (Սաուդյան Արաբիա) մարզադաշտում։ Մադրիդի «Ռեալը» 4։1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց «Բարսելոնայի» նկատմամբ։

Հիշեցնենք, որ Կրիշտիանուն նախկինում հանդես է եկել մադրիդյան ակումբում։ Հարձակվողը «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին։ Անցյալ տարվա հունվարից 38-ամյա պորտուգալացին հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» կազմում, որտեղ մեկ մրցաշրջանում վաստակում է 200 միլիոն եվրո։