Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը բացատրել է, թե ինչու է «Բարսելոնայի» դարպասը խփած գոլը նշել Կրիշտիանու Ռոնալդուի ոճով։
Կիրակի օրը՝ հունվարի 14-ին, կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը, որում Մադրիդի «Ռեալը» 4։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Վինիսիուսն այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Բրազիլացին իր առաջին գոլը տոնել է Ռոնալդուի ոճով։
«Ես գոլը տոնեցի «սիու» ոճով՝ ի պատիվ Ռոնալդուի։ Նա իմ կուռքն է։
Ես այնքան գոհ եմ այս թիմից, մենք հատուկ բաներ ենք անում «Ռեալում», և սաուդցիներն ինձ միշտ ցույց են տալիս իրենց սերը»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։