«Բարսելոնայում» շարունակում են վստահել Չավիին

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի ապագայի մասին։

Հունվարի 14-ին «Լոս Բլանկոսը» նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։ Մրցաշարի եզրափակիչում «Ռեալը» 4։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

«Չավիի մասին հարցերն անիմաստ են: Նա վայելում է բոլորիս լիակատար վստահությունը։ Այս պարտությունը չի փոխում մեր ծրագրերը»,- Դեկուի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Բարսելոնայի» պայմանագիրը Չավիի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։