Հայտնի է, թե ուր է տեղափոխվելու Լուկա Մոդրիչը

Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում են AS-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ փորձառու կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները։ Մոդրիչը ամռանը կարող է տեղափոխվել այլ թիմ ազատ գործակալի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստը «արքայական» ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում Մոդրիչը մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը տասը միլիոն եվրո է։