Վիրջիլ վան Դեյկ. ««Ոսկե գնդակի» համար պայքարում Մեսսիի և Ռոնալդուի միջև լինելը հպարտության առիթ է»

«Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է 2019 թվականի «Ոսկե գնդակի» մասին։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ընդամենը յոթ միավոր զիջելով արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին։

««Ոսկե գնդակի» երկրորդ տեղը զբաղեցնելը յուրահատուկ է։ Շատ խաղացողներ չկան, ովքեր կարող են ասել, որ այդքան մոտ են եղել հաղթանակին կամ այդքան միավոր են հավաքել քվեարկության ժամանակ:

Երբ երիտասարդ էի, չէի մտածում, որ նման ճանաչման կարժանանամ։ Եվ ես իսկապես գնահատում եմ դա: Ես շատ ավելի վստահ դարձա։

Ես հայտնվեցի բոլոր ժամանակների հինգ լավագույն ֆուտբոլիստներից երկուսի միջև։ Պաշտպանի համար նման ընկերությունում լինելն արդեն հպարտության առիթ է։ Եթե ​​արժանի լինեի, կհաղթեի»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։