Լիոնել Մեսսին և ընկերները վերադարձան թիմի մարզումներին

«Ինտեր Մայամին» սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ թիմի չորս գլխավոր աստղերը՝ Լիոնել Մեսսին, Ժորդի Ալբան, Լուիս Սուարեսը և Սերխիո Բուսկետսը, մարզումներին վերադառնալուց հետո ողջունում են իրենց թիմակիցներին։

«Մենք վերադարձանք»,- այսպես է մակագրված MLS ակումբի տեսանյութը։

Հիշեցնենք, որ Մեսսին, Ալբան և Բուսկետսը անցած ամառ են տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Սուարեսն իր հերթին վերջերս պայմանագիր է կնքել MLS-ի ակումբի հետ։