«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, թե երբ կկարողանա խաղալ թիմի հարձակվող Էրլին Հոլանդը։
«Ոսկորն ախտահարված է, և իրավիճակը ժամանակ է պահանջում: Հուսով ենք, որ այն պատրաստ կլինի մինչև ամսվա վերջ։ Սակայն վերականգնումը մի փոքր ավելի երկար տեւեց, քան ի սկզբանե նախատեսված էր»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
23-ամյա նորվեգացին ոտքի վնասվածք է ստացել դեկտեմբերի 6-ին կայացած «Ասթոն Վիլայի» դեմ խաղում (0-1)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոլանդը չի խաղա «Նյուքասլի» հետ 21-րդ տուրում և բաց կթողնի 9-րդ անընդմեջ հանդիպումը բոլոր մրցաշարերում։