Էրիկ Դայերը կտեղափոխվի Գերմանիա

«Բավարիան» պայմանավորվել է «Թոթենհեմի» հետ պաշտպան Էրիկ Դայերի տրանսֆերի հարցում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում։

Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են գործարքի բոլոր մանրամասների շուրջ։ Դայերը ժամանել է Մյունխեն՝ բուժզննում անցնելու համար։ Անգլիացու տրանսֆերով հետաքրքրված էր անձամբ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի առաջնության չորս հանդիպման՝ չխփելով ոչ մի գոլ։ Անգլիացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: