«Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է դառնալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, հայտնում է Sports Zone-ն։
Նշվում է, որ տրանսֆերով հետաքրքրված է անձամբ փարիզեցիների նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին: Ուզում է ֆրանսիացուն վարձել 6 ամսով։ Սակայն Foot Mercato-ն պնդում է, որ ՊՍԺ-ի սեփականատիրոջ այս ցանկությունը չի իրականանա, քանի որ սաուդյան ակումբը չի պատրաստվում բաց թողնել իր աստղին։
Ֆրանսիայի հավաքականի մարզական տնօրեն Լուի Կամպոսը նույնպես կասկածում է։
Բենզեմայի պայմանագիրը «Ալ-Իթթիհադի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Ըստ վերջին տեղեկությունների՝ հարձակվողը ցանկանում է լքել Պարսից ծոցի երկիրը շոգ եղանակի և ֆուտբոլային վատ պայմանների պատճառով։