«Բարսելոնան» զգուշացրել է իր երկրպագուներին Սաուդյան Արաբիայում վարքագծի կանոնների մասին, որտեղ թիմը կանցկացնի Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ «Օսասունայի» դեմ հանդիպումը։
«Հարգանքն ու խոհեմությունը խորհուրդ է տրվում հանրային վարքագծի և սիրո դրսևորման մեջ: Անպարկեշտ պահվածքը, ներառյալ ցանկացած սեռական վարքագիծ, կարող է իրավական հետևանքներ ունենալ օտարերկրացիների համար:
Խուսափեք անհայտ տարածքներով մեքենա վարելուց, հատկապես գիշերը: Կողպեք մեքենաների դռները, ինչպես կայանված, այնպես էլ շարժման մեջ: Կասկածելի շարժումներ նկատելու դեպքում դիմեք ոստիկանության բաժին: Խուսափեք ցանկացած հանրահավաքներից կամ ցույցերից, որոնք կարող են տեղի ունենալ։
Սաուդյան Արաբիան և արևմտյան երկրների, այդ թվում՝ Իսպանիայի քաղաքացիները, հանդիսանում են երկրում և հարևան երկրներում գործող ահաբեկչական խմբավորումների պոտենցիալ թիրախները», – ասվում է «Բարսելոնայի» տարածած հայտարարության մեջ։