Խվիչա Կվարացխելիայի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

Ֆուտբոլային գործակալ Մամուկա Ջուգելին, ով ներկայացնում է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի շահերը, խոսել է իր ֆուտբոլիստի կարիերայի հիմնական նպատակների մասին։

«Խվիչան նույնիսկ 1 միլիարդ եվրոյով չէր համաձայնի Սաուդյան Արաբիայի թիմ տեղափոխվել, այլ նպատակներ և նախասիրություններ ունի: Նա գերադասում է խաղալ այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ռեալը», «Բավարիան» կամ «Մանչեսթեր Սիթին», քան հսկայական գումարներ ստանալ:

Խվիչան ցանկանում է հաջողության հասնել, և նա արդեն հասնում է դրան։ Նրանք, ովքեր հասկանում են ֆուտբոլը, համաձայն են, որ այն սահմաններ չունի և կարող է միայն առաջադիմել։ Խվիչան աշխարհի լավագույն եռյակում է։ Ոչ մի թիմ չէր հրաժարվի նրա հետ պայմանագիր կնքելու հնարավորությունից, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի»,- Ջուգելիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։