Ջեյդոն Սանչոն առաջիկա օրերին կտեղափոխվի Գերմանիա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմերին մնում է միայն մի քանի մանրամասներ ճշտել, իսկ Սանչոն պաշտոնապես կտեղափոխվի «Բորուսիա»։

Ավելի վաղ Դորտմունդի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հաստատել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցությունները Սանչոյի վարձակալության վերաբերյալ։

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին վիճաբանություն ունեցավ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ և այդ պատճառով հեռացվեց թիմից: Ընդհանուր առմամբ, Սանչոն 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում երեք հանդիպում է անցկացրել, որոնցում գոլեր չի խփել։