Նեմանյա Մատիչը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ

«Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ով այժմ հանդես է գալիս «Ռենում», ցանկանում է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում է Get French Football News-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մատիչը դժգոհ է ֆրանսիական թիմում տիրող մթնոլորտից և պահանջում է ակումբի ղեկավարությունից անհապաղ խզել պայմանագիրը։ Նշվում է, որ սերբ կիսապաշտպանն իր ներկայացուցիչներին հանձնարարել է տարբերակներ փնտրել Անգլիայի առաջնությունում կարիերան շարունակելու համար։

Մատիչը դարձել է «Ռենի» խաղացող անցյալ ամառ՝ տեղափոխվելով «Ռոմայից» 2,5 միլիոն եվրոյի դիմաց։Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։