Թուրինի «Յուվենտուսը» 15 հանդիպում անընդմեջ չի պարտվել բոլոր մրցաշարերում։
Կիրակի օրը՝ հունվարի 7-ին, Մասիմիլիանո Ալեգրիի թիմը Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում կամային հաղթանակ տարավ «Սալերնիտանայի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով, իսկ որոշիչ գոլը խփվեց երկրորդ խաղակեսի վերջնաժամկետում։
Այսպիսով, «ծեր սինյորան» իր անպարտելիության շարքը հասցրեց 15 հանդիպման։ Հարկ է նշել, որ այս ընթացքում «Յուվենտուսը» տարել է 12 հաղթանակ, երեք անգամ ոչ-ոքի խաղացել։