Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Քրիստոֆեր Նկունկուի վնասվածքից

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կրկին վնասվածք է ստացել։ Նա վերջերս բաց է թողել Անգլիայի գավաթի խաղը «Պրեստոն Նորթ Էնդի» դեմ: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ֆրանսիացու վիճակի մասին։

«Նա վաղը չի խաղա։ Մենք պետք է զգույշ լինենք։ Հուսանք, որ նա երկար ժամանակ բաց չի թողնի: Նա չի մարզվում, նա ապաքինվում է:

Խնդիրը փոքր է։ Սա կապված չէ անցյալի վնասվածքի հետ, սա այլ խնդիր է՝ ազդրի փոքր խնդիր»,- Պոչետինոյի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Քրիստոֆեր Նկունկուն միայն դեկտեմբերին կարողացավ նորամուտը նշել «Չելսիի» կազմում։