Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կասկածի տակ է դրել Իսպանիայի Սուպերգավաթի «Ատլետիկոյի» դեմ խաղում։
Ֆրանսիացին թեթև վնասվածք է ստացել գավաթային խաղում, սակայն լրագրող Արանկա Ռոդրիգեսի կարծիքով Կամավինգան կկարողանա խաղալ «Ատլետիկոյի» դեմ։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Ատլետիկոյի» հետ։ Մյուս կիսաեզրափակիչում միմյանց դեմ կխաղան կատալոնական «Բարսելոնան» և «Օսասունան»:
Կամավինգան այս մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում, որտեղ ոչ մի արդյունավետ գործողության հեղինակ չի դարձել։ Նախկինում ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով անհասանելի էր մոտ երկու ամիս։