Մարկո Ռոյս. «Նման խոսակցություններն ինձ զայրացրել են»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը պատասխանել է թիմի մարզիչ Էդին Թերզիչի հետ հարաբերությունների մասին հարցին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 34-ամյա վետերանը կոնֆլիկտ է ունեցել մարզչի հետ։

«Նման խոսակցություններն ինձ զայրացրել են։ Թիմում ոչ ոք երբևէ չի ցանկացել, որ Թերզիչը հեռանա: Ես շատ մտերիմ հարաբերություններ ունեմ իմ մարզչի հետ, հաճախ բաց ենք խոսում նրա հետ։ Մենք կոնֆլիկտ չունենք»,- Ռոյսի խոսքերն է մեջբերում Sport1-ը։