Իտալական «Ռոման» «Յուվենտուսից» վարձավճարով պայմանագիր է կնքել կենտրոնական պաշտպան Դին Հյուսենի հետ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
«Ինձ համար դժվար չէր «Ռոմաին» ընտրելը, ես տեղափոխվում եմ մեծ ակումբ՝ հիանալի մարզիչով և շատ չեմպիոններով, որոնց հետ պատիվ կունենամ կիսել հանդերձարանը: Հուսով եմ, որ միասին կարող ենք հասնել մեր նպատակներին։
Ինձ անմիջապես տպավորեց ընդունելությունը»,- Հյուսենի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հյուսենը իսպանական «Մալագայի» և «Թուրինի Յուվենտուսի» սան է։