Քրիստոֆեր Նկունկուն կրկին վնասվածք է ստացել

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կրկին վնասվածք է ստացել։

Նախօրեին 26-ամյա հարձակվողը բաց էր թողել Անգլիայի գավաթի խաղը, քանի որ մարզման ժամանակ ազդրի վնասվածք էր ստացել։

Լրագրող Ռահման Օսմանի խոսքով՝ Նկունկուն բաց կթողնի մոտ երեք շաբաթ։

Ամռանը 60 միլիոն եվրոյով «Չելսի» տեղափոխությունից հետո Նկունկուն լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում։