Ջորդան Հենդերսոնը ցանկանում է հեռանալ Սաուդյան Արաբիայից և տեղափոխվել Եվրոպա

«Ալ Իթիֆակի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը ցանկանում է հեռանալ Սաուդյան Արաբիայից, հայտնում է The Times-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա անգլիացին դժվարությունների է հանդիպել Սաուդյան Արաբիային հարմարվելիս։ Այս առումով ֆուտբոլիստը հույս ունի վերադառնալ Պրեմիեր Լիգա կամ տեղափոխվել եվրոպական այլ առաջնություն։

Հենդերսոնը «Ալ-Իտիֆակ» է միացել «Լիվերպուլից» անցյալ տարվա հուլիսին: Նա նոր թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով հինգ գոլային փոխանցման հեղինակ։