Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են ամառվանից, և շուտով, ինչպես վերջերս հաղորդվում էր, գործարքը կկնքվի։
Ինսայդեր Նիկոլո Շիրայի խոսքով՝ քննարկումները հասել են եզրափակիչ փուլ։ Ինչպես և սպասվում էր, Լաուտարոյի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը, իսկ հարձակվողի աշխատավարձը, ըստ աղբյուրի, կկազմի տարեկան 8 միլիոն եվրո՝ գումարած տարբեր բոնուսներ։
Լաուտարո Մարտինեսը «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում 26-ամյա արգենտինացին դարձել է 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ՝ մասնակցելով 24 հանդիպման։