Վիտոր Ռոկեն կհամոզի իր հայրենակցին տեղափոխվել «Բարսելոնա»

Իսպանիան դառնում է «ավետյաց երկիր» բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստների համար, Վիտոր Ռոկեն տեղափոխվել է «Բարսելոնա», Էնդրիկը պատրաստվում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», և կա նաև Էստևան Վիլիանը` «Մեսսինյո» մականունով, որն արդեն իսկ աչքի է ընկնում:

Վիտոր Ռոկեն, ով իր նորամուտը նշեց «Բարսելոնայի» կազմում «Լաս Պալմասի» հետ վերջին խաղում, փորձում է համոզել «Մեսսինոյին» տեղափոխվել կատալոնական գրանդ, հայտնում է իտալական ITASportPress գործակալությունը։

«Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ 7 միավոր զիջելով առաջատար «Ժիրոնային» և «Ռեալին»: