Ռոբերտո Ֆիրմինոն ձմռանը կմնա «Ալ-Ահլիում»

«Ալ-Ահլիի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն այս ձմռանը չի հեռանա սաուդյան ակումբից՝ չնայած դժգոհ է Մաթիաս Ջեյսլի գլխավորած թիմում իր դիրքից։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ ներկայումս Եվրոպայում ոչ մի ակումբ պատրաստ չէ 32-ամյա հարձակվողին առաջարկել այն աշխատավարձը, որը նա ստանում է «Ալ-Ահլիում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ֆիրմինոյի՝ իրենց միանալու համար հետաքրքրված են անգլիական մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Ֆուլհեմը» և «Նոթինգհեմ Ֆորեսթը»։