Արտեմ Դովբիկը` Լա Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Ժիրոնայի» հարձակվող Արտեմ Դովբիկը դարձել է իսպանական Լա Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի կայքը։

Մրցանակին հավակնում էին նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն, «Խետաֆեի» հարձակվող Բորխա Մայորալը, «Աթլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը և «Լաս Պալմասի» դարպասապահ Ալվարո Վալեսը։

2023 թվականի վերջին ամսում «Ժիրոնան» չորս խաղում երեք հաղթանակ տարավ։ Դրանցում ուկրաինական Դովբիկը խփել է 4 գնդակ՝ երկուսը՝ «Ալավեսի» (3:0), մեկական «Բարսելոնայի» (4:2) և «Բետիսի» (1:1) դեմ խաղերում: