«Բարսելոնան» նախատեսում է ձեռք բերել ևս մեկ ֆուտբոլիստի

«Բարսելոնան» նախատեսում է ձեռք բերել ևս մեկ ֆուտբոլիստի, հայտնում է Relevo-ն։

Նշվում է, որ, չնայած ֆինանսական խնդիրներին, ակումբի մարզական տնօրեն Դեկուն ցանկանում է ամռանը թիմում տեսնել մեկ այլ հարձակվողի։

Հունվարի 5-ին «Բարսան» պաշտոնապես հայտարարեց բրազիլացի Վիտոր Ռոկեի տեղափոխության մասին։