«Բարսելոնան» հայտնել է, թե երբ կվերակագնվի Ժոաու Կանսելուն

«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն բուժզննում է անցել Լա Լիգայի վերջին՝ «Լաս Պալմասի» դեմ խաղում վնասվածք ստանալուց հետո։

Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, 29-ամյա Կանսելուի մոտ ախտորոշվել է ծնկի միջողային կողային կապանի սալջարդ։ Իսպանական մամուլի տվյալները հուշում են, որ 29-ամյա Կանսելուն կապաքինվի հունվարի վերջին։

Հիշեցնենք, որ Կանսելոն «Լաս Պալմասի» հետ խաղում փոխարինվել էր 11-րդ րոպեին։ «Բարսելոնան» հաղթել է 2։1 հաշվով։ «Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: