«Ռոմայի» մարզական տնօրենը կհեռանա իր պաշտոնից

Տիագո Պինտոն, ով 2021 թվականի հունվարից աշխատում է իտալական ակումբում՝ որպես մարզական տնօրեն, հեռանցել է «Ռոմայից»։

Ինչպես սոցցանցերում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Պինտոն ձմեռային տրանսֆերային շուկայում կավարտի ակումբի աշխատանքը, որից հետո կհեռանա։ 39-ամյա պորտուգալացի մասնագետի հետ պայմանագիրը կխզվի փետրվարի առաջին օրը։

Ներկայումս «Ռոման» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում է: Հաջորդ հանդիպումը Ժոզե Մոուրինյոյի թիմը կանցկացնի կիրակի օրը՝ հունվարի 7-ին, սեփական հարկի տակ մրցելով «Ատալանտայի» հետ։