«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները վերադարձել են թիմի մարզումներին

Կիսապաշտպան Կազեմիրոն և պաշտպան Լիսանդրո Մարտինեսը վերադարձել են մարզումներին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների հիմնական խմբի հետ։ Այս մասին հայտնում է մանկունիանցիների մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Կազեմիրոն խաղադաշտ դուրս չի եկել նոյեմբերի 1-ից ազդրի վնասվածքի պատճառով։ Մարտինեսը վնասվածքը ստացել է մի փոքր ավելի վաղ՝ սեպտեմբերի կեսերին։ Այնուհետեւ պաշտպանը վնասել է կոճը։

Այս մրցաշրջանում Կազեմիրոն «կարմիր սատանաների» կազմում 12 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Մարտինեսն իր հերթին մասնակցել է ընդամենը վեց խաղի։