Էրլինգ Հոլանդը վերադարձել է թիմի մարզումներին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վերադարձել է թիմի մարզումներին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա նորվեգացին խաղադաշտ դուրս չի եկել դեկտեմբերի 6-ից, երբ վնասվածք էր ստացել «Ասթոն Վիլլայի» հետ խաղում։

Նշվում է, որ Հոլանդը հավանաբար կկարողանա մասնակցել Անգլիայի գավաթի «Հադերսֆիլդի» դեմ խաղին, որը կկայանա հունվարի 7-ին։