«Ռեալի» մարզչական շտաբը երեք թեկնածու է առաջարկել կենտրոնական պաշտպանի դիրքը ուժեղացնելու համար

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը երեք թեկնածու է առաջարկել կենտրոնական պաշտպանի դիրքը ուժեղացնելու համար, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիների մարզիչները նշել են «Ռեալի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանի, ով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», նրա թիմակից Վիկտոր Լինդելոֆի և «Վիլյառեալի» 38-ամյա պաշտպան Ռաուլ Ալբիոլի անունները, ով նույնպես 2009-ից 2013 թվականներին հանդես է եկել «Ռեալում»։

Հաղորդվում է, որ մի քանի շաբաթ վերլուծությունից հետո ակումբը որոշել է, որ առաջարկված թեկնածուներից ոչ մեկը հարմար չէ։