«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ակումբի ֆինանսական հնարավորությունների մասին։
«Հոլանդ, թե՞ Մբապպե. Մենք հիմա չենք կարող մտածել, որ Հոլանդը կամ Մբապպեն կմիանան «Բարսելոնայի»։ Ցավոք, մենք չենք կարող մեզ թույլ տալ պայմանագիր կնքել այս խաղացողների հետ: Ես գոհ եմ իմ ունեցած խաղացողներից: Մենք պետք է ավելի լավ մակարդակի հասնենք, քանի որ այս ակումբում մենք միշտ պետք է բարձունքում լինենք»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
18 տուրից հետո «Բարսելոնան» 38 միավորով չորրորդն է Իսպանիայի Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում։