Ուեյն Ռունին հեռացվել է «Բիրմինգհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Բիրմինգհեմի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Թիմը լքել է նաեւ մարզիչ Կարլ Ռոբինսոնը։

«Չնայած նրանց լավագույն ջանքերին, արդյունքները չարդարացրին ակնկալիքները, որոնք պարզ էին ի սկզբանե: Ուստի տնօրենների խորհուրդը կարծում է, որ ղեկավարության փոփոխությունը բխում է ֆուտբոլային ակումբի լավագույն շահերից։ Ակումբի խորհուրդը և ղեկավարությունը լիովին համաձայն են և կշարունակեն փոփոխությունների մղել և համարձակ քայլեր ձեռնարկել՝ «Բիրմինգհեմը» վերածելու այն թիմի, որին արժանի են երկրպագուները»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ Սթիվ Սփուները նշանակվել է «Բիրմինգհեմի» ժամանակավոր տնօրենի պաշտոնում: Ակումբն ընթացիկ մրցաշրջանում 26 հանդիպումներից 28 միավորով զբաղեցնում է 20-րդ տեղը Չեմպիոնշիփում:

38-ամյա Ռունին «Բիրմինգհեմը» գլխավորում է 2023 թվականի հոկտեմբերից՝ կնքելով 3,5 տարվա պայմանագիր։ Նրա գլխավորությամբ թիմը 15 խաղում տարել է 2 հաղթանակ։