Հայտնի է դարձել ՖԻՖԱ-ի և ՖԻՖՊրո-ի վարկածով տարվա թիմի հավակնորդների ցուցակը

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հրապարակել է տարվա հավաքականի հավակնորդների կարճ ցուցակը։

Տարվա թիմն ընտրվում է FIFPro-ի և FIFA-ի կողմից: Ցուցակում ընդգրկված է 23 ֆուտբոլիստ։

Դարպասապահներ՝ Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ, Բելգիա), Էդերսոն (Մանչեսթեր Սիթի, Բրազիլիա), Էմիլիանո Մարտինես (Ասթոն Վիլա, Արգենտինա);

Պաշտպաններ՝ Ռուբեն Դիաս (Մանչեսթեր Սիթի, Պորտուգալիա), Վիրջիլ վան Դեյկ (Լիվերպուլ, Հոլանդիա), Էդեր Միլիտաո (Ռեալ Մադրիդ, Բրազիլիա), Անտոնիո Ռուդիգեր (Ռեալ Մադրիդ, Գերմանիա), Ջոն Սթոունս (Մանչեսթեր Սիթի), Անգլիա), Քայլ Ուոքեր (Մանչեսթեր Սիթի, Անգլիա);

Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ, Անգլիա), Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի, Բելգիա), Իլկայ Գյունդոգան (Բարսելոնա, Գերմանիա), Լուկա Մոդրիչ (Ռեալ Մադրիդ, Խորվաթիա), Ռոդրի (Մանչեսթեր Սիթի, Իսպանիա), Բերնարդու Սիլվա (Մանչեսթեր Սիթի, Պորտուգալիա), Ֆեդերիկո Վալվերդե (Ռեալ Մադրիդ, Ուրուգվայ);

Հարձակվողներ՝ Կարիմ Բենզեմա (Ալ-Իթիհադ, Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի, Նորվեգիա), Հարի Քեյն (Բավարիա, Անգլիա), Կիլիան Մբապպե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսսի (Ինտեր Մայամի, Արգենտինա), Կրիշտիանու Ռոնալդու (Ալ-Նասր, Պորտուգալիա), Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ, Բրազիլիա):