«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն վնասվածք է ստացել, սակայն beIN Sports-ի լրագրող Ռիչարդ Քիզը հայտնում է, որ բրազիլացին ապագա չունի ակումբում։
«Նրա կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» ավարտվել է», – ասել է Քիզը beIN Sports-ի եթերում։
«Մանչեսթեր Յունայթեդը» 70 միլիոն եվրո է վճարել 2022 թվականին Մադրիդի «Ռեալից» Կազեմիրոյին ձեռք բերելու համար՝ այն ժամանակ 30-ամյա խաղացողի հետ կնքելով չորս տարվա պայմանագիր։