«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի «Շեֆիլդ Յունայթեդի» հետ տնային հանդիպումից առաջ խոսել է վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին։
«Նախորդ խաղերի համեմատ ոչինչ չի փոխվել. Նույն վնասվածքները գումարած Ջոն Սթոունզը»,- Գվարդիոլային է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
«Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, վինգեր Ժերեմի Դոկուն և կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածքներ են ստացել։